Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Խորհելու է

Խորհելու է
18.04.2023 | 22:04

Հարավային Աֆրիկայի համալսարանի մուտքի մոտ փակցված հայտարարությունը.

Որևէ ժողովրդի ոչնչացնելու համար պարտադիր չէ ատոմային ռումբ կամ հեռահար հրթիռ գործածել:

Պետք է միայն իջեցնել կրթության մակարդակը և թույլ տալ, որ քննություններն անարդար ընթանան.

-Հիվանդները կմեռնեն արդպիսի բժիշկների պատճառով:

-Շենքերը կփլվեն շինարարների պատճառով:

-Ֆինանսական կորուստներ կլինեն տնտեսագետների ու հաշվապահների պատճառով:

-Մարդիկ կկորսվեն կրոնագետների պատճառով:

-Արդարությունը կմեռնի իրավաբանների ու դատավորների պատճառով…

-Կառավարումը կխափանվի օրենսդիրների ձեռքով:

Կրթության կործանումը ժողովրդի կործանումն է:

Ջուլիետա ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 2539

Մեկնաբանություններ